Փոփոխություն է կատարվել «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրում
ԱՐԽԻՎՍերժ Սարգսյանը «ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամագիր է ստորագրել: Նախագահի հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը' որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի'
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.
2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.
3) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:
2. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: