Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգությանն «Աջ հատվածը» մասնակցություն չունի. Ուկրաինայի ԱԳՆ
ԱշխարհԻնչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Ռուսաստանը չի կատարում ժնևյան համաձայնությունները, իսկ Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգությանը «Աջ հատվածի» մասնակցություն չունի: Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության վարկածի համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր վերահսկում են ապօրինի զինված կազմավորումները, որոնք ապակայունացնում են երկրի արևելյան տարածաշրջանների իրադրությունը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն այն կարծիքին է, որ երկրի ֆեդերալացման կողմնակիցները պետք է «անհապաղ վայր դնեն զենքը և ազատեն գրավված վարչական շենքերը»:
Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը պնդում է, որ ինքը Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգությանը «Աջ հատվածի» մասնակցության որևիցե ապացույց չունի:
Մինչդեռ նախօրյակին Մոսկվան է Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ժնևյան համաձայնությունները չկատարելու մեջ: Ինչպես հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, նրանք ոչինչ չեն անում, «մատը մատին չեն խփում», որպեսզի վերացնեն խորը ճգնաժամի պատճառները: Նրա խոսքով՝ թեև Ուկրաինայի վերաբերյալ Ժնևի համաձայնություններում ժամկետներ հիշատակված չեն, բայց միջոցներ պետք է ձեռնարկվեն շտապ:
Իր հերթին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար եւ նախագահ Դիդիե Բուրկհալտերը Ռուսաստանին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արել աջակցություն ցույց տալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ձեռք բերված ժնևյան համաձայնության իրագործմանը: