Թաքսիմը մայսիմեկյան շքերթ անցկացնելու վայր չէ. Էրդողան
ԹուրքիաՍտամբուլի Թաքսիմ հրապարակը մայիսմեկյան շքերթ անցկացնելու վայր չէ: Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, նման հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Պետք է մոռանալ Թաքսիմ հրապարակում շքերթներ անցկացնելու մասին», -ընդգծել է նա:
Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ երկրի կառավարությունը շահագրգռված չէ այն բանով, որպեսզի մայիսմեկյան շքերթի ժամանակ իրավիճակը երկրում շիկանա:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել էր այն մասին, որ չնայած պաշտոնական արգելքին' մայիսի մեկին իր կողմնակիցները կհավաքվեն եւ շքերթ կանցկացնեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թաքսիմ հրապարակում շքերթներն արգելված են: