Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները ժամանում են Վրաստան
ՎրաստանԳերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Լորան Ֆաբիուսը ապրիլի 23-ին երկօրյա այցով կժամանեն Վրաստան հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Հավանաբար, ավելորդ Է խոսել այն երկրների արտաքին գործերի նախարարների այցի կարեւորության մասին, որոնք Եվրամիությունում մեծ կշիռ ունեն: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջին դիվանագետների Վրաստան այցն Էլ ավելի Է կարեւորվում»,-լրագրողներին ասել Է Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով՝ դիվանագետների այցը Թբիլիսի վաղուց Էր պլանավորվում, բայց հետաձգվել Էր՝ նկատի առնելով «ստեղծված իրադրությունը»:
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի եւ Լորան Ֆաբիուսի պաշտոնական հանդիպումները կսկսվեն ապրիլի 24-ին: Այցի շրջանակներում նրանք մտադիր են հանդիպումներ անցկացնել Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: