Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը
ՀայաստանՍերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրանտ Վարդանյանն ապրիլի 19-ին սրտի կանգով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են Վարդանյանի կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: