Պետր Չեխը բաց կթողնի մրցաշրջանի մնացյալ հատվածը (տեսանյութ)
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի գա: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը դարպասապահն ուսի վնասվածք է ստացել և փոխարինվել առաջին խաղակեսում:
«Չեխի համար մցաշրջանն ավարտված է»,-նշել է Ժոզե Մոուրինյուն:
Ինչպես նշել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին մրցաշրջանը հնարավոր է բաց թողնի նաև Ջոն Թերին, ով նույնպես վնասվածք ունի: Մոուրինյուի խոսքով` թիմի ավագը հնարավորություն ունի խաղալ այս մրցաշրջանում միայն մայիսի 24-ին կայանալիք ՉԼ-ի եզրափակչում, եթե իհարկե լոնդոնցիները եզրափակչի ուղեգիր նվաճեն: