Կցանկանայի «Ատլետիկոյին» հաղթեինք 5:0 հաշվով. Մոուրինյու
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը.
«Արդյունքը տրամաբանական է: Հասկանալի է, որ մադրիդցիներն ավելի շատ էին տիրում գնդակին: Կցանկանայի հաղթեինք 5:0 հաշվով, սակայն նման արդյունքի հասնելը շատ դժվար էր: Առհասարակ Մադրիդից չպարտված գնալն է դժվար: Արդյունքը լավագույններից չէ, սակայն ամեն ինչ կորոշվի մեր հարկի տակ»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: