«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել 

Գործադիրը մերժել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի» նախագիծը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր' ապրիլի 23-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Բացելով նիստը' վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ կառավա րությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները – այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: - Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայ քում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները: Խնդրում եմ ծանոթանալ»:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:

Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի գործողությունը դադարեցնելու օրինագծերը քննարկել երկու ընթերցմամբ, քանի որ դրանց երրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտություն որպես կանոն չի լինում: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Քննարկված հաջորդ օրինագիծը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն է, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արթուր Ստեփանյանը: Նրանք առաջարկում են ճշգրտել և առավել հստակեցնել վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացությունը: Կառավարության եզրակացության համաձայն, նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդունել ևս մեկ առաջարկություն. միայն այդ դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում: Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավա սարեցնել նորի ժամկետին, ուստի նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ:

Նիստում քննարկվել է «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիքի է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով: Այդ նպատակով դեռ 2007 թվականին ստեղծվել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի խորհուրդ: ՀՀ ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման մասին» օրինագծի և ևս երկու օրենքների փոփոխության նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է հանրային քննարկման, իսկ բոլորովին վերջերս՝ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստում հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով: Ելնելով այս իրողությունից, նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ և խորհրդարան ներկայացնել նախագծերի մեկ միասնական փաթեթ:

Գործադիրը քննության է առել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա առաջարկած փոփոխությունն ուղղված է բացառելու հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել և հիմնավորել այն: Մասնավորապես, նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2013թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առավել հրապարակային կդառնա Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու օրենքի նախագծին: Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչև 2014թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: ՀՀ ֆինանսների նախարարը պետք է դրանց հիման վրա լրամշակի հաշվետվությունը և մինչև 2014թ. ապրիլի 29-ը ներկայացնի կառավարություն: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև 2014թ. ապրիլի 26-ը կառավարություն ներկայացնել նշված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ պաշտոնական եզրակացությունը:

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013թ. այդ ծրագրերի կատարման ընթացքի հաղորդումը, որի համաձայն բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Արմենիա Լայթհաուս», «Տաշիր» բարեգործական հիմնադրամները, «Սիմոնյան» և «Այբ» կրթական հիմնադրամները և այլ կազմակերպություններ: 2013թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Կառավարությունը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել և Երևանի քաղաքապետին առաջարկել է վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:

Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2014թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խոր. մետր:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստի վճարման ծառայություն մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը, սահմանել, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայություն մատուցելու պայմանագիր է կնքվում հիմք ընդունելով այդ օրինակելի ձևը: Նիստում հաստատվել են նաև վերը նշված դրամական ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, հաշվառման դիմումի ձևը, դրա լրացման կարգը: Պատկան մարմինները մեկամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պետք է տրամադրեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը:

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագրի կատարման 2013թ. հաշվետվությունը»:

2014թ. մայիսի 13-ին «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրով անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ Բեռլինի պետական նվագախմբի համերգի կազմակերպման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 120 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008թ. հունվարի 25-ի Համաձայնագրի պահանջներին: Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման օրվանից:

Նիստում հավանության է արժանացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Օրինագծի առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական և պարտադիր տեղեկության տնօրինման, տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման միջոցով արդյունավետ մաքսային հսկողության ստեղծումն է: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային ծրագրին: Որոշումն արտացոլում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի զարգացմանը կամ ներդրմանն ուղղված աշխատանքի ապահովման միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ծախսի մեծությունը:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով սահմանել լիազոր մարմինների գործառույթները: Հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին ՀՀ մաքսային օրենսգրքով արդեն իսկ վերապահված է արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարելու գործառույթ, կառավարությունն իր հաջորդ որոշմամբ ՀՀ և Մաքսային միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին է ճանաչել պետեկամուտների կոմիտեն և հաստատել փոխադարձ առևտրի վարման կանոնները:

Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ:

ՀՀ կառավարությունը հաստատել է հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը և մի շարք հարակից փաստաթղթեր: Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ տարածքում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ կիրառվող մարտավարություններից մեկը ականների տեղադրման միջոցով հակառակորդին հեռու պահելն էր: Ական էին տեղադրում ինչպես մեր ազատամարտիկները, այնպես էլ հակառակորդի զինվորները: Դրա հետևանքով այսօր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը ենթակա են ականների ռիսկի: Կարելի է առանձնացնել մարդկանց կյ անքի և առողջության սպառնալիքը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրները: Սույն որոշման ընդունումը միտված է հակաականային գործողություններում ընդգրկված անձանց անվտանգությանն ու աշխատանքի արդյունավետությանը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքների պահանջներին համապատասխան կառավարությունը ստեղծել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը: Նշված օրենքներով մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ միջգերատեսչական հանձնաժող ովի դրական եզրակացության հիման վրա:

Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:

Կառավարությունն իր որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել արտահերթ ընտրություն, հոգացել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է
Ամենադիտված