Բեռլինի պետական նվագախմբի համերգի համար կառավարությունը հատկացրեց 120 մլն դրամ
Գիտություն և Մշակույթ«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրով անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ Երևանում համերգ կունենա Բեռլինի պետական նվագախումբը: ՀՀ կառավարությունն այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրեց 120 մլն դրամ: Համերգը տեղի կունենա 2014թ. մայիսի 13-ին:
Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ' Սիմֆոնիա թիվ 8 «Անավարտ», Լյուդվիգ վան Բեթհովեն' Սիմֆոնիա թիվ 7: