ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Էրդողանը փորձում է հավասարության նշան դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ. Արամ Անանյան

Հայաստան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

- Պարոն Անանյան, առաջին անգամն է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է հայ ժողովրդին: Որոշ միջազգային լրատվամիջոցներ էլ ասում են, թե Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցեց հայերին: Ինչպե՞ս կգնահատեիք Էրդողանի նման քայլը:

- Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև' համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:

Պատմությունը փաստում է, որ Թուրիքայի ցուցադրական-էպատաժային քայլերը միշտ նախորդում են անշրջելի գործընթացներին: Այսինքն' տեսնելով, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը դատապարտվելու է, թուրքական կողմը մատնվում է խուճապի, ու այս անգամ խուճապի դեմքը Էրդողանի այսօրվա հայտարարությունն է:

Գիտեք' եթե Թուրքիան իսկապես ազնիվ ու արդար լիներ իր մոտեցումներում, ոչինչ չէր խանգարի մեր հարևանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա փոխարեն Թուրքիան կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Անկարան որևէ քայլ չի անում Օսմանյան Թուրքիայում նախապարտաստված ու իրականացված հանցագործության դատապարտման ուղղությամբ: Էրդողանի խոսքում այդ մասին որևէ բան չկա:

- Վերլուծելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը' կարո՞ղ եք նախանշել թուրքական ժխտողականության նոր բնութագրիչները:

- Իրավացի եք` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան զարգացնում է ժխտողականության գործիքակազմը:

Թուրքիայի վարչապետը, ավելի շատ կարևորում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելը: Հայտարարության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ մի նոր բան չի ասում: Տեղի է ունենում թուրքական արտաքին քաղաքական դոկտրինի վերաշարադրանքը'միայն համաշխարհային հանրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շահագրգռիռ կողմերին մոլորության մեջ մտցնելու նպատակով: Հայտարարությունում օգտագործվող բառամթերքը նոր չէ, այն թուրքական ժխտողական թեզերի ամփոփ վերաշարադրանքն է: Էրդողանի վկայակոչած «ընդհանուր ցավը» թուրք քաղաքական վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ոչ զգում է, ոչ էլ երբևէ զգացել է: Բարոյական առումով, Էրդողանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ այն շահարկում է հայ և Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա ժողովուրդների պատմական հիշողությունը: Մնացյալի մասով՝ Էրդողանը վերաձևակերպում է թուրքական պատմագրության կողմից չարչրկված թեզերը' թե՛ պատմաբանների հանձնաժողովի, թե՛ իբր բաց արխիվների, թե իրադարձությունների ընկալման առումներով: Ամենից կարևորն այն է, որ հայտարարությունում չկա զղջում, չկա Թուրքիայի կողմից այդ գործողություններին ճշմարիտ գնահատական տալու փորձ:

- Էրդողանի հայտարարությունում նշվում է, իբր Թուրքիայում 1915-ի վերաբերյալ բազմակարծություն կա: Ո՞րն է Ձեր գնահատականը:

- Թուրքական ժխտողականությունն ունի մի մեթոդ. դա կիսաճշմարտությունների և ստի միախառնումն է: Էրդողանի հայտարարությամբ Թուրքիան որևէ հետքայլ չի անում տասնամյակներ շարունակ իր կողմից հնչեցրած դիրքորոշումից, այլ փորձում է մեր ցավի հաշվին լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ քաղել ապրիլի 24-ին ընդառաջ: Անձամբ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե այդ հայտարարությունը տեղադրված է թուրքական թերուս պատմաբանի, թե Թուրքիայի կառավարության կայքէջին' միակ տարբերությամբ, որ կառավարության կայքէջն երևի ավելի շատ ընթերցող ունի:

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի խումբ մտավորականների ու պատմաբանների խիզախ մոտեցումները ո'չ Էրդողանի, ո'չ էլ նրա կառավարության ձեռբերումը չեն: Հիշենք միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության միահեծան իշխանության տարիներին թուրքականությունը վիրավորելը քրեականացնող 301-րդ հոդվածով դատարան մտած գործերի թիվը, Հրանտ Դինքի սպանությունն ու այդ հանցագործության բացահայտման ժամանակ ի հայտ եկած սկանդալները: Սա միայն Հայոց ցեղասպանության և պատմական հիշողության մասով: Իսկ ինչպե՞ս պետք է բնութագրել երկրի ներսում ամիսներ առաջ ժողովրդավարական ընդվզման ճնշման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լռեցնելու, սոցիալական մեդիայի գործիքները փակելու սպառնալիքները: Մի՞թե այսպիսին է փոփոխվող Թուրքիայի սարսափած դեմքը:

Հարցազրույցը Սյունե Բարսեղյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված