«Ռեալի» դեմ խաղը վերահսկում էինք, սակայն չի կարելի միշտ հաղթել. Գվարդիոլա
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ կայացած առաջին խաղին, նշել է.
«Մենք վերահսկում էինք խաղի ելքը, սակայն «Ռեալը» սպասում էր հակագրոհների և նրանք ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր նման իրավիճակներում կարող են ստեղծել պահեր: Այսօր իմ տղաներն իրենց ողջ ուժերը ներդրեցին: Չի կարելի հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք խաղում էինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: