Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններ՝ Հանրապետության տարածքում

Հայաստան

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու' կատարվեց հոգեհանգստյան արարողություն' ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ով իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ապրիլյան Եղեռնի մեր նահատակներն իրենց գոյությամբ հավատացին և հետևեցին այն ճշմարտությանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով, խոսքով փոխանցեց ողջ մարդկությանը. «Մի´ երկնչիք յայնցանէ, որք սպանանեն զմարմին, եւ զոգի ոչ կարեն սպանանել» (Մատթ. Ժ 28):

Այսօր ուխտի օր է մեզ համար և այս տխուր առիթով ազգովի համախմբվել ենք Քրիստոսակերտ ու Լուսավորչահիմն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ծիծեռնակաբերդի վսեմ բարձունքում' Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև, ջերմեռանդ աղոթքով, խնկով ու մոմերով մեր հարգանքի և պաշտամունքի բաժինը բերելու նրանց խնկելի, պաշտելի, համբուրելի հիշատակին: Ցավալի է ասել, որ մեր ժողովրդի պատմական կյանքը հնուց ի վեր եղել է տառապանքների ու մարտիրոսացումների երկար և ահեղազանգ շղթա. պարսկական, թաթարական ու թուրքական արյունոտ ողջ շրջանում հայը շատ անգամ բնաջինջ լինելու էր դատապարտված, սակայն իր տոկալու զորավոր կամքի ու կորովի շնորհիվ հաճախ կարողացել է մոխիրներից կյանք առնել:

…Ահա 99 տարիներ, հավատարիմ իրենց ուխտին, երիտասարդներ, ծերունիներ, մանուկներ, կանայք և աղջիկներ սեպում են իրենց աղոթքները Ծիծեռնակաբերդում' արդարության և ճանաչումի ակնկալիքով: Բողոքի, ցավի և դառնության երթ է' աշխարհին և պետություններին հիշեցնելու ճշմարտության ճանաչումը, որովհետև ինչպես առաքյալն է ասում. «Ծանիջի´ք զճշմարտութիւն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Հովհ. Ը 32): Այո´, ճշմարտության ժխտումը կամ մերժումը ծանր բեռ է ոչ միայն մերժվածի, այլև մերժողի վրա: Ճշմարտությունը կարող է վարագուրվել, կարող է խեղդվել, բայց ոչ երբեք խափանվել կամ կորչել», - մասնավորապես նշեց պատարագիչ Սրբազանը:

Անուշավան եպիսկոպոսը հավատավոր հայորդիներին հորդորեց մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև ուխտել վառ պահելու հայրենասիրության վսեմ ոգին, հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ավանդույթներին և պանծալի սկզբունքներին, ուխտել թոթափելու իարարմերժ, ատելավառ, ազգավնաս արարքները, լինել պատնեշ ընդդեմ այլասերման կործանարար ձգտումների, լինել մեկ սիրտ ու մեկ հոգի' պաշտպանելու համար ազգային դիմագիծն անարյուն, սպիտակ ջարդերի հանդեպ:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմպերճյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:

Աղոթքի և ուխտի խաչքարը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում' կառուցված 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ' Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով£ Հուշարձանը նաև խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել է
Ամենադիտված