Արմեն Աշոտյանը կարծում է, որ շատերը կարող են իրենից լավ ղեկավարել ԿԳՆ-ն
ՔաղաքականՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կարծում է, որ շատերը կարող են իրենից լավ աշխատել իր ներկայիս պաշտոնում՝ հաշվի առնելով այն, որ անփոխարինելի մարդ երբեք չի եղել և չի լինելու: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր վերանշանակման ուշանալու մասին հարցին՝ Աշոտյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունը մինչև 20 օր ժամկետ է նախատեսում նոր կառավարության ձևավորման համար: «Այլ բան է, որ Սահմանադրությունը չի նախատեսում, որ լրատվական միջոցները շատ անհանգիստ են և անհամբեր՝ նշանակումները լուսաբանելու համար: Գալիք սահմանադրական բարեփոխումների համատեքստում գուցե լրագրողների կողմից խնդրանք լինի հանձնաժողովին՝ հաշվի առնել նաև ձեր անհանգստությունը»,- կեսկատակ նշեց Աշոտյանը: