Էրդողանի ցավակցությունները համարժեք չեն ոչ Ցեղասպանության ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն. Շառլ Ազնավուր
Արտաքին ՔաղաքականԱշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունները Ցեղասպանության ենթարկվածների թռներին համարժեք չեն ոչ ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն:
«Ֆրանս Պրես» գործակալությամբ հրապարկած բաց նամակում Ազնավուրը ենթադրում է, որ Էրդողանի այդ հայտարարությունն առաջին քայլն է երկխոսությանն ընդառաջ, որը հայ ժողովրդին մերժում էին 100 տարի շարունակ: «Մարդկանց միջև հարաբերությունները պետք է կառավարի մարդասիրությունը: Բանականությունը հուշում է, որ ցավակցության այդ արտահայտությունն ունի այլ շարժառիթ՝ բացի երկխոսությունից, որն այնքան կարևոր է պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով»,- ասված է նամակում:
Միաժամանակ, աշխարհահռչակ շանսոնյեն նշել է, որ Էրդողանը շարունակում է հրաժարվել 1915թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ նրա օգտագործած «ցավակցություն» բառը պետք է դիտել որպես քաղաքական գործչի անձնական ցանկություն՝ ներկայացնել ցուցադրական բաց դիրքորոշում: