Ֆրանսիայի Նախագահը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը
ԱշխարհՖրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այս րոպեներին մասնակցում է երկրի մայրաքաղաք Փարիզում, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նա իր ելույթում անդրադարձել է քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Մեծ Եղեռնին: