«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 54 միլիոն ֆունտ Է առաջարկում Կավանիի համար
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր Է 54 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար առաջարկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի համար: Այս մասին տեղեկացնում Է gazeta.ru կայքը:
«Մանչեսթեր»-ն արդեն համապատասխան հարցում Է ուղարկել ֆրանսիական ակումբին եւ սկսել նախնական բանակցությունները վերջինիս հետ: Հնարավոր Է, որ դրանք նաեւ պաշտոնական բնույթ կստանան:
Կավանին Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 28 խաղերում խփել Է 15 գոլ եւ 5 գոլային փոխանցում կատարել: