«Առավոտ». Անընդունելի է այն հայտարարությունը, որ սա ընդհանուր ցավ է
Հայկական ՄամուլAravot.am-ի հարցին՝ գուցե Էրդողանի հայտարարության համատեքստում ճի՞շտ էր ետ կանչել հայ թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Գուցե Թուրքիայի նման հայտարարությունները փորձ է, որ զոհի և դահիճի կարգավիճակները հավասարվեն: Եվ անընդունելի է այն հայտարարությունը, որ սա ընդհանուր ցավ է: Արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահը մի քանի անգամ դրա մասին խոսել է և ասել, որ կլինի ժամանակը: Եվ այսօր էլ ուղերձը պարունակում է այն, որ կգա ժամանակը, որ այդ ողջամիտ ժամկետը կսպառվի»:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: