«Հրապարակ». ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի միջեւ «սեւ կատու» է անցել
Հայկական ՄամուլԹերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի եւ ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի` Մխիթար Հարությունյանի միջեւ «սեւ կատու» է անցել` վերջին զարգացումների ֆոնին. Մխիթարը չի «կարողանում հասկանալ» Դավիթի պատգամավորական դիմումների «հետողորմյաները», մանավանդ որ Դավիթի «կրակելու ու ծեծի» պատմությունն ինքն է հարթել եւ ոչ Ծառուկյանը, որի հետ հանդիպումից հետո Քոչարյանը սկսել է հետ պտտել դիմումների գործընթացը: Ավելին` այդ «գործընթացների» արդյունքում զարմիկներից որեւէ մեկը պետք է ստանձներ Կոտայքի մարզպետի պաշտոնը, որը նրանց էր խոստացել Հովիկ Աբրահամյանը, սակայն այդ գործընթացը եւս «փոզմիշ» է եղել:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: