Սիրիական բանակը տասնյակ զինյալների է ոչնչացրել
ԻրանՍիրիական բանակը հին Հալեպի թաղամասերում ապրիլի 25-ին տասնյակ զինյալների է ոչնչացրել: Զինյալները փորձել են ներխուժել Աբդ ալ Համիդ ազ Զահրաուիի դպրոցի ուղղությամբ: Զինյալների հետ բախումները շարունակվում են Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, ինչպես նաև Լիրմուն, Ջաբալիա, Շեյխ Սայիդ, Օմարիա շրջաններում և Խան ալ Ասլ, Տամուրա, Աթարիբ, Թել Ռաֆաաթ, Խան Տուման, Մուսլիմիա գյուղերում:
Բացի այդ, տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Դեր Զորի Մարիիա գյուղում տեղի ունեցած բախումների ժամանակ:
Թուրքիայի սահմանակից Հասաքեի Թել Հիլաֆ գյուղում և Ռաս ալ Այն քաղաքում զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով ապրիլի 24-ին 7 քաղաքացի են զոհվել և տասնյակ վիրավորներ են գրանցվել: Հրասանդներ են ընկել նաև Դամասկոսի Ջարամանա թաղամասում, ինչի հետևանքով 22 քաղաքացի են վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Զինյալների հետ բախումները շարունակվում են նաև Հոմսի շրջաններում, Իդլեբում: