Կիևի իշխանությունները ռուս խաղաղապահների դեմ ռազմական պայքար կմղեն
ԱՐԽԻՎՈւկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածք մտնեն ռուս խաղաղարարները, ապա ուկրաինական բանակը ռազմական պայքար կմղի նրանց դեմ: Այս մասին հայտնում է sevastopol.su-ն:
«Եթե ռուսական բանակն Ուկրաինայի տարածք մտնի խաղաղարար օպերացիայի անվան տակ` նրան կրակահերթով կդիմավորեն: Ո′չ գլխավոր հրամանատարը, ո′չ Գերագույն ռադան չեն տվել հրաման մեր բանակին, որ խաղաղապահներ պետք է մտնեն Ուկրաինայի տարածք: Այդ պատճառով էլ, եթե ռուսական բանակը խաղաղապահների դրոշի ներքո մտնի մեր տարածք, մենք կգործենք նրանց հետ` ինչպես ագրեսորների հետ»,- հայտարարել է Կովալը։