Նորապատ-Հոկտեմբեր ճանապարհին կողաշրջված «Վազ 2106»-ի վարորդը մահացել է
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում մայիսի 20-ին' ժամը 10.06-ին, ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, է որ «Վազ 2106» մակնիշի 33 TO 913 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը մահացել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: