Հիվանդ հայ փոքրիկին հաջողվել է Սլավյանսկից տեղափոխել Ռուսաստան
ՍփյուռքՈւկրաինայի Սլավյանսկ քաղաքի 8 ամսական բնակիչ Ժենյա Եզեկյանին դուրս են բերել քաղաքից և տեղափոխել ՌԴ Ռոստովի մարզ, որտեղ նրան արդեն սպասել են ռուս բժիշկները: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
8 ամսական Ժենյան բնածին հիվանդության պատճառով ինքնուրույն շնչել չի կարողանում, և նրան թոքերի արհեստական շնչառության սարքավորում է միացված: Երեխան հիվանդանոցում է եղել այն պահին, երբ այն ռմբակոծության է ենթարկվել:
Չնայած դժվարություններին՝ նա այժմ արդեն Ռուսաստանում է: Երեկ Սլավյանսկի բժիշկներն իրենց ունեցած լավագույն շտապօգնության մեքենան են հատկացրել, սակայն սարքը պարբերաբար անջատվել է: