Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է 

Սիրիական ճգնաժամի հարցերը քննարկող Քրիստոնեական եկեղեցիների պատվիրակները համատեղ հայտարարություն են ընդունել

Սփյուռք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի' «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցության ավարտին' հունիսի 11-12-ը ընդունվել է հայտարարություն: Հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում հավաքվել էին Սիրիայի, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի ներկայացուցիչները և հոգևոր առաջնորդները' քննարկելու Սիրիայում շարունակվող ճգնաժամի պայմաններում հավատքի համայնքներին սպառնացող մարտահրավերները:

Մենք հավաքվեցինք հայերի և ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և աղոթեցինք արդարության և խաղաղության համար: Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքով վճարեցին հավատքի և ազգային պատկանելության համար:

Այս հավաքը համընկավ նաև Հոգեգալստյան տոնին, երբ Սուրբ Հոգին իջավ' միաբանելու բոլոր լեզուներով խոսող հավատացյալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հավատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարավոր չէ ձեռք բերել խաղաղություն ու արդարություն բոլոր ժողովուրդների համար:

Դիակոնիկ և մարդասիրական օժանդակությամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդեպ Քրիստոսի տածած անվերապահ սիրո վկան լինել: Կարևոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարևան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցությունը տարբեր եկեղեցիների և եկեղեցական կառույցների միջև Սիրիայում և միջազգային շրջանակներում: Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխոսությունը մուսուլման եղբայրների և քույրերի հետ:

Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի կառավարությանը' իրենց երկրում ավելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:

Սիրիայի խնդրին նվիրված միջազգային և էկումենիկ խորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից 2014թ.-ի հունվարին, մենք արտահայտեցինք մեր մտահոգությունը Սիրիայում ծայրահեղ բռնության և մարդկային աղետի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ և հստակորեն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպետք է տրվի ռազմական լուծում:

Մոտ չորս ամիս է անցել Ժնև 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների և աղոթատեղիների մասսայական և համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարևան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի և վտանգավոր զարգացումների: Հետևաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության և թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում և Իրաքում:

Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դեպի Սիրիա փոխանցվող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպես նաև հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը և դուրս բերել բոլոր օտար զինյալներին:

Մենք պահանջում ենք անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալեպի և Ալեքսանդրետայի Հույն Ուղղափառ Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Բուլոսին և Հալեպի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Յուհաննա Գրեգորիոսին, ինչպես նաև Հայր Պաոլո Դալ’Օլիոյին, բոլոր գերիներին և անարդարացիորեն բանտարկվածներին:

Այս պայմաններն են ձևավորում մեր մտադրություններն ու հույսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրության ճանապարհին՝ հավատացյալ բոլոր ժողովուրդներին խաղաղություն և արդարություն բերելու նպատակին ընդառաջ:

«Երանի՜ խաղաղարարներին» (Մաթ. 5:9)»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է
Ամենադիտված