Երևանում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ՝ բնակելի շենքներից մեկի մուտքի մոտ
Արտակարգ ՊատահարՀունիսի 18-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի մուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: