Պորոշենկոն հրաժարական տված Դեշչիցային առաջարկել է դառնալ դեսպան
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտնել է, որ նա Անդրեյ Դեշչիցային առաջարկել է որևէ երկրում դեսպան դառնալ: Այս հայտարարությունից հետո, պատգամավորների այն հարցին, թե արդյո՞ք այդ երկիրը կլինի Ռուսաստանը, Պորոշենկոն հայտնել է, որ դա կհաստատվի ավելի ուշ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ Անդրեյ Դեշչիցային ազատել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պարտականություններից։
Այդ որոշմանն աջակցել է 319 խորհրդարանական։ ԱԳ նախարար է նշանակվել Պավել Կլիմկինը։
Հիշեցնենք, որ Դեշչիցան նախորդ շաբաթ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ լրագրողների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։