«ՀԺ». Սամվել Ալեքսանյանի հետ կապված ընկերությունները հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին չեն հայտնել
Հայկական ՄամուլԱպրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր: Գրում է «ՀԺ»-ն:
Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ կապված ընկերությունները:
Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաև, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչև տեսնենք ինչ է լինելու»:
Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: