Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին նոր կայք է բացվել
ՍփյուռքՈւկրաինայի հայերի միության' Կամենեց-Պոդոլսկում ընթացող քննարկման ժամանակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին նոր կայքի' genocide.org.ua շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net.-ը, Ուկրաինայի հայերի միության պատմական և մշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը շեշտել է, որ կայքը տեղեկատվական և գիտական հարթակ է, որի նպատակն է հանրությանը ներկայացնել 1915-1923թթ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու հայերի ցեղասպանությունը:
Կայքի բաժիններում կան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների օրենքները, նախագծերն ու վճիռները:
Ականատեսների վկայությունը հատուկ բաժնում էլ ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները, հիշողություններն ու պատմությունները:
Առաջիկայում կայքում կներկայացնի նաև տեսաարխիվ, որտեղ կներկայացվեն բոլոր այն հեռուստահաղորդումներն, վավերագրական ֆիլմերը, միջոցառումները, որոնք իրականացրել է Ուկրաինայի հայ համայնքը' Ցեղասպանության տարելիցների և ոգեկոչման արարողությունների ժամանակ: