«Ժողովուրդ». Դատարանին միջնորդեցին Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ազատազրկել 22 տարի ժամկետով
Հայկական ՄամուլԵրեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական նիստը: Դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը եւ միջնորդեցին դատարանին ամբաստանյալ Վահե Ղուկասյանի՝ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու նկատմամբ վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 22 տարի ժամկետով:
Վահե Ղուկասյանը լսելով մեղադրական ճառը՝ դատախազներին ասաց. «Ցմահ դատեք, էլի, մեկից պատժվելու եք, սրանք սատանա են»: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանն, ասաց, որ ինչ էլ լինի դատարանի որոշումն՝ իրենք վճիռը բողոքարկելու են. «Թող օրենքով դատեն, էլի, շատ են պահանջում, երիտասարդ է, չի կարելի, չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այս ինչ թեմա է, ինչ 22 տարի»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: