Մարզասերները մարզադաշտերից ավելի քան 38 մլն լուսանկար են սոցիալական ցանցեր ուղարկել աշխարհի առաջնության մրցախաղերի ընթացքում
ՍպորտՄարզասերները Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մարզադաշտերից սոցիալական ցանցեր են ուղարկել ավելի քան 38 միլիոն լուսանկարներ՝ արված շարժական սարքերի միջոցով: Այս մասին ասված է SindiTelebrasil հեռախոսության և շարժական ծառայությունների ձեռնարկությունների ազգային միության հայտարարության մեջ: Այս պահին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել 54 մրցախաղ: 1/8 եզրափակիչի հանդիպումների ժամանակ մարզասերները մարզադաշտերից միջին հաշվով ուղարկել են մեկ րոպեում 8000 լուսանկար, մինչդեռ խմբային փուլում այս ցուցանիշը կազմում էր 6000 լուսանկար/րոպե: Փլեյ-օֆի առաջին փուլի ռեկորդը սահմանվել է Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների միջև մրցախաղի ժամանակ, որը կայացել է հունիսի 28-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Այդ խաղի ընթացքում, որն ավարտվել է կոլումբիացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով, տրիբունաներից շարժական սարքերի միջոցով ուղարկվել է շուրջ 1,4 միլիոն լուսանկար: Իսկ այս ահին առաջնության ընդհանուր ռեկորդը պահպանում է Բրազիլիայի և Կամերունի
ավաքականների միջև մրցախաղը, որը տեղի է ունեցել հունիսի 23-ին Բրազիլիա քաղաքի Մանե Գարինչայի անվան ազգային մարզադաշտում. մարզասերները շուրջ 1,6 միլիոն լուսանկար են զետեղել սոցիալական ցանցերում: Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումների և մրցաշարի մեդալների համար վճռական մրցախաղերի նախաշեմին բրազիլացի գործարկուները կարծում են, որ արդեն սահմանված ռեկորդները երկար չեն պահպանվի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: