ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը միջազգային խումբ է ստեղծում ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար
ԱշխարհԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովը կձևավորի բանակցորդների միջազգային խումբ, որը կաջակցի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Այդ մասին հուլիսի 3-ին Turun Sanomat թերթին հայտնել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նորընտիր նախագահ Իլկա Կաներվան:
«Ես ղեկավարելու եմ խումբը: Նրա մեջ կմտնի շուրջ 12 երկիր»,- ճշտել է նա: Կաներվայի գնահատմամբ՝ խումբը պետք է ունենա «բավականին բարձր միջազգային ներկայացուցչություն»:
Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է ԵԱՀԿ-ի քարտուղարության հետ»:
Կաներվան ԵԱՀԿ-ի ԽՎ-ի ղեկավար է ընտրվել հուլիսի 2-ին Վեհաժողովի՝ Բաքվում ընթացող ամառային նստաշրջանում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: