Սեբաստիայի փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած մեքենայի 18-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն
ԻրավունքՈստիկանություն ներկայացած 18-ամյա մի երիտասարդ հուլիսի 2-ին' ժամը 17.15-ին, հայտնել է, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր: