Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայելում կմասնակցի հայկական մշակույթի օրերին
Գիտություն և ՄշակույթԻսրայելում այս տարվա հուլիսի 7-14-ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի օրերի ծրագրով նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա և Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում և Հայֆայում, նաև կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսը: Մշակույթի օրերի ընթացքում «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Իսրայելի Կարմիել քաղաքում կմասնակցի միջազգային փառատոնի:
Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշ տոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իսրայելի Կնեսետի խոսնակ Իոել Էդելշտեյնի, Կնեսետի պատգամավորների, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի, Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնատի, Թել Ավիվի և Նազարեթի քաղաքապետերի հետ:
Պաշտոնական հանդիպումներին կմասնակցեն նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) և Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Նախատեսվում է այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդ իպում հայ համայնքի հետ:
Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերը, կնախանշվեն ոլորտային համագործակցության նոր ուղղությունները և կհստակեցվեն 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը: