Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
ԱրցախԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության հայրենանվեր գործունեությունը՝ կարևորելով այն մատաղ սերնդի դաստիարակության և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու տեսանկյունից: