Բակո Սահակյանը և Տարոն Մարգարյանը քննարկել են հայկական երկու մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացումը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ Երևան քաղաքի և նրա վարչական շրգանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում և Ստեփանակերտի, և ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա:
Քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: