Նախնական վարկածով՝ Քարվաճառի 17-ամյա հովվին սպանել է դիվերսիոն խմբի վերջին ձերբակալվածը
ԻրավունքՔարվաճառի 17-ամյա հովվի սպանությունն իրականացրել է Քարվաճառի դիվերսիոն խմբի վերջին ձերբակալվածը: Սա նախնական վարկած է, որը կապացուցվի դատավարության ընթացում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' իրավապահ մարմինները քրեական գործի շրջանակներում կպարզեն, թե ով է իրականացրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում նախարարը շեշտեց, որ հետամուտ են լինելու այդ գործին' պարզելու եւ պատժելու հովվի սպանությունն իրականացնողներին:
Մինչ այդ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հայկական զինված ուժերն արժանի պատասխան կտան Քարվաճառի դիվերսիոն խմբի ներթափանցման և սպանությունների համար: