Ebay աճուրդում է հայտնվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը
Գիտություն և ՄշակույթEbay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, կտավը բնօրինակ է' նկարչի ստորագրությամբ: