«Վլադիմիր Կլիչկոն վախկոտ է». Թայսոն Ֆյուրի
ՍպորտԲրիտանացի ծանրքաշային Թայսոն Ֆյուրին քննադատել է IBF, WBA, WBО և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:
Ֆյուրին WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ուկրաինացու հետ կպայքարի, եթե հուլիսի 26-ին հաղթի Դերեկ Չիսորային:
«Վլադիմիր Կլիչկոյի հետ մարտ չի լինելու: Նման բան ասում էի նաև Դևիդ Հեի հետ մարտի մասին, և այն տեղի չունեցավ: Կլիչկոն վախկոտ է: Նա պարզապես չի ցանկանում մենամարտել ինձ հետ, իսկ ես ցանկանում եմ: Նա ինձ հետ չէր ցանկանում մենամարտել նույնիսկ այն ժամանակ, երբ ես ներկայիս մակարդակին չէի հասել»,-Ֆյուրիի խոսքերը մեջբերում է boxingnews-ը: