48 ժամում «Ռեալը» Ռոդրիգեսի մարզաշապիկի 345 հազար օրինակ է վաճառել
ՍպորտՄադրիդի «Ռեալը» շարունակում Խամես Ռոդրիգեսին պատկանող 10 համարի մարզաշապիկները վաճառել մեծ քանակությամբ:
«Մոնակոյից» «Ռեալ» ֆուտբոլիստի տեղափոխությունից հետո, երկու օրվա ընթացքում, մադրիդյան թիմը վաճառել է Ռոդրիգեսի՝ 345 հազար մարզաշապիկ:
Ժամում միջինը երկրպագուները գնում են 7188 մարզաշապիկ: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն:
Սա թույլ է տվել թիմին աշխատել 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ կոլումբացու տրանֆերի համար մադրիդցիները վճարել են 80 մլն եվրո: