Երևանյան փաբն աջակցում է մանուկներին
Հայաստան«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և նրանց մասնակցությանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարողությունների զարգացման, շահերի պաշտպանության և հանրության իրազեկման միջոցով:
ՀԿ-ն արդեն 5-րդ տարին է իրականացնում է Ներառական Ճամբար' հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Ճամբարն իրականցվում է դրամահավաքների միջոցով: Այս տարվա դրամահավաքին օգնելու ցանկություն են հայտնել «Լիարժեք Կյանք» ՀԿ-ի եվրոպացի կամավորներ' Վինսենթը և Լառան: Նրանք արդեն մեկ անգամ հանդես են եկել բարեգործական փոքրիկ համերգով Ստեփանավան քաղաքում և արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելության: Համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթը կտրամադրվի Ներառական Ճամբարի իրագործմանը:
Համերգը տեղի կունենա Երևանյան ամենահայտնի փաբերից մեկում՝ Station-ում: