Մահվան ելքով վրաերթ. Ռուբեն Հայրապետյանի ազգականը վրաերթի է ենթարկել հեծանվորդի. shamshyan.com
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, փորձագետը, համայնքային ոստիկանները:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է:
Մանրամասն` այստեղ: