«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար
Հայկական ՄամուլՎերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայաստանի «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար:
Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար՝ նշելով, որ նա ունի չափազանց ազնիվ, խստապահանջ, կարգուկանոնով ապրելու եւ չափից ավելի բարեկամ տեսակ, որին արժե ընդօրինակել:
Շարունակությունը' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: