Լատինամերիկյան հինգ երկրներ Գազայի իրադարձությունների պատճառով Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին
ԱշխարհՉիլին, Պերուն և Սալվադորը Գազայի իրադարձությունների կապակցությամբ որոշում են ընդունել կոնսուլտացիաների համար Իսրայելից հետ կանչել իրենց դեսպաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ նման քայլի էին դիմել Էկվադորի և Բրազիլիայի կառավարությունները:
Լատինամերիկյան պետությունների իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից ուժի ոչ համարժեք կիրառման անթույլատրելիության մասին, կոչ են արել դադարեցնել կրակը և միաժամանակ դատապարտել են հրթիռային հարվածները և հարձակումներն Իսրայելի խաղաղ բնակչության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: