«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին 

Էդուարդո Լորենցո Օչոան անհրաժեշտ է համարում ԵՄ-Հայաստան նոր տիպի Ասոցացման համաձայնագրի ստեղծումը

Տնտեսություն

Եվրամիության հետ նոր տիպի Ասոցացման համաձայնագիրն անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այդ նոր համաձայնագիրը պետք է համապատասխանի Հայաստանի նոր միջազգային պարտավորություններին և միաժամանակ կընդգրկի համագործակցության լայն շրջանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան ներկայացնում է նոր տիպի Ասոցացման համաձայնագրի մանրամասներն ու նաև տեսակետ հայտնում ՀՀ-ԵՄ և ԼՂՀ-ԵՄ հարաբերությունների մասին:

- Պարոն Օչոա, Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում որպես ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի խոսնակի ավագ խորհրդատու, նաև որպես դասախոս: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք Հայաստանից՝ թե մասնագիտական և թե անձնական փորձառության առումով:

- Մասնագիտական տեսանկյունից այս տարիները շատ հարուստ փորձ տվեցին. ես կարող էի մի գիրք գրել այդ մասին: Սակայն պետք է ընդգծեմ այն, որ թեև Հայաստանն ունի սահմանափակ ադմինիստրատիվ հնարավորություններ, և Ազգային ժողովը, և կառավարությունը հսկայական ջանք են գործադրել, որպեսզի համապատասխանեն ԵՄ չափանիշներին ամենաբարձր մակարդակով՝ և քաղաքական, և ինստիտուցիոնալ առումներով, ինչն ակնհայտ օգուտ է բերել նախ և առաջ Հայաստանին, ապա նաև ԵՄ-ին:

Անձնական առումով ես կընդգծեի պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ վստահված էր ինձ, ինչպես նաև փոխադարձ վստահությունը, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, ինչն էլ մեր նպատակներին հասնելու գրավականն էր: Ինչ վերաբերում է դասախոսություններին, որ ես կարդում էի ԵՊՀ-ի դիվանագիտական ակադեմիայի համար և NDI-ի կազմակերպած առաջնորդության դասընթացների ժամանակ, ապա պետք է ասեմ, որ բոլոր ուսանողներն ունեին շատ մեծ հետաքրքրություն ԵՄ-ի հանդեպ:

- Դուք վերջերս ստանձնել եք Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ առաջիկա նպատակներ և ծրագրեր ունի ՀԿ-ն իր օրակարգում:

-Մեր նպատակն է Հայաստանը պահել ԵՄ-ի օրակարգում: Հաշվի առնելով այն, որ Եվրոպական խորհրդարանի կազմը թարմացվել է, և որ շուտով Եվրոպական հանձնաժողովը նույնպես կհամալրվի նոր գործիչներով, մենք մեծ ջանքեր պետք է գործադրենք Հայաստանի Հանրապետության իրականությունը նորընտիր պաշտոնյաներին ներկայացնելու համար, եթե մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր կապերը: Սա ենթադրում է բազմաթիվ երկկողմ հանդիպումների, կոնֆերանսների, տարածաշրջանում ճանաչողական այցերի կազմակերպում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության շուրջ մի շարք համառոտ հոդվածների պատրաստում. մի խոսքով՝ պետք է Բրյուսելում դասավանդենք Հայաստանի մասին:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան:

- Տեսնելով, թե ինչ ձեռքբերումներ կան, կարող եմ ասել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները շատ լավն են: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքումը, Հայաստանի հասանելի լինելը ԵՄ ծրագրերին խոսում է Հայաստան-ԵՄ համատեղելիության երբևէ եղած բարձր մակարդակի մասին, հաշվի առնելով, որ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բոլոր բանակցություններն արդեն ավարտվել են: Հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները, մենք կրկին սահմանում ենք հարաբերությունների շրջանակը: Այդ առումով ես կցանկանայի ընդգծել ԵԽ մի շարք ներկայացու ցիչների եւ ԵՄ առանցքային անդամ պետությունների ղեկավարների, ինչպես օրինակ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները, որոնք շեշտում էին Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագրի անհրաժեշտությունը, այն տեսքով, որը կհամապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին: Բացի այդ, հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդարանում ընտրությունները նոր են ավարտվել և Եվրահանձնաժողովը կհամալրվի նոր գործիչներով հոկտեմբերին, ապա ես հույս ունեմ, որ կողմերը կգան կոնկրետ առաջարկությունների մինչև տարեվերջ:

- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի կողմից վերջերս հրապարակված հետազոտությունը խոսում է ԵՄ-Հայաստան Ասոցացման նոր համաձայնագրի («Պարզեցված ԱՀ» կամ «ԳՀՀ պլյուս» ) կարիքի մասին: Եթե այսպիսի փաստաթուղթն ընդունվի, ապա ինչո՞վ այն կտարբերվի մի կողմից ներկայումս գործող ձևաչափից, և մյուս կողմից ամբողջական Ասոցացման համաձայնագրից: Որո՞նք են Ձեր խորհուրդներն այս առումով:

-Ներկայումս ԵՄ-Հայաստան համագործակցության մեծ մասն ուղղակիորեն չի առնչվում առևտրի հետ, հետևաբար ակնհայտ է, որ բավականաչափ դաշտ կա համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար, եթե իհարկե լինի ուժեղ քաղաքական կամք դրա համար:

Ինչ վերաբերում է այսպիսի համագործակցության բովանդակությանը, ինչպես երկու կողմերը նշեցին Վիլնյուսում, հիմնական առանցքը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կաշառակերության դեմ պայքարը և քաղաքացիական հասարակության ուժեղացումը: Ավելի ստույգ այն կարող է ընդգրկել այն չորս բաժիններից երեքը (բոլորը բացի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց), որոնք ՀՀ-ն և ԵՄ-ն կնքել էին 2013թ. հուլիսին, այն է՝

- արտաքին ու անվտանգության քաղաքականություն

- արդարադատություն և ներքին գործեր

- մի շարք խնդիրներ, այդ թվում շրջակա միջավայրին, գիտությանը, տրանսպորտին և կրթությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, այս նոր Ասոցացման համաձայնագիրն իրենից կներկայացնի համապարփակ համաձայնագիր, որը կներառի համագործակցության ներկայիս լայն շրջանակը քաղաքական և տնտեսական ոլորտներում և էլ ավելի կզարգացնի այս ոլորտները: ԵՄ-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար այն պետք է լինի ավելի ընդլայնված և խորը, քան ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է (PCA): Այն պետք է ընդգրկի ավելի մեծ հանձնառություն ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության և կայուն զարգացման շուրջ ինստիտուցիոնալ երկխոսության հանդեպ: Նոր համաձայնագիրը կարող է նաև զարգացնել համագործակցությունն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում՝ մասնավորապես շեշտը դնելով տարածաշրջանային խնդիրների, զենքի չտարածման և զինաթափման հարցերի վրա: Տնտեսական ոլորտում՝ բիզնեսին և ներդրողական դաշտին, ֆինանսներին, միկրոտնտեսական կայունությանն ու աշխատատեղերին, սոցիալական ոլորտին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը նույնպես կարող են այդ փաստաթղթի մաս կազմել: Փաստաթղթում հարկ է նաև ընդգրկել առանձին ճյուղեր, ինչպիսիք են տրանսպորտը, ավիացիան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, կրթությունը, մշակույթը և մամուլը: Պետք է նաև ուժեղացվեն մարդկանց միջև շփումները, այդ թվում դպրոցների, ուսանողների և հետազոտողների համար փոխանակման և համագործակցության ծրագրերի քանակի ավելացման միջոցով: Ինչ վերաբերում է առևտրի ոլորտին, չնայած այն բանին, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, այնուամենայնիվ, դեռ կարող են ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններ լինել առանձին ճյուղերում: Այսպիսի առանձին համաձայնագրեր կարող են ստորագրվել այն ոլորտներում, ուր կա երկուստեք հետաքրքրություն, հատկապես, երբ խոսքը տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին է, ինչպիսիք են, օրինակ, թվինինգ նախագծերը, որոնք իրականացվում են նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Առաջնային մարտահրավերն այս առումով Հայաստանի համար ԵՄ չափանիշներին համապատասխանելն է և հայկական ենթակառուցվածքների ամբողջական բարելավումն է ըստ ԵՄ չափանիշների. սա անշուշտ քննարկման հիմնական թեման կլինի առանձին ճյուղերին վերաբերող համաձայնագրերի շուրջ բանակցություններում: Ըստ էության, Եվրասիական միությանն անդամակցող երկրների մեջ Հայասատանի որդեգրած չափանիշներն ամենամոտն են ԵՄ չափանիշներին: Այդ պատճառով ակնկալվում է, որ ՄՄ անդամ երկրների ձեռնարկությունները կմեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում: Այս առումով և ԵՄ-ի, և ՀՀ-ի համար փոխադարձ շահավետ կլինի համագործակցության լրացուցիչ մեխանիզմների ստեղծումն այս ոլորտում: Վերջապես, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԵՄ-ում ամրապնդվում է այն կոնսենսուսը, որ Արևելյան գործընկերությունը պետք է տրամադրի ավելի անհատականացված աջակցություն գործընկերության անդամ երկրներին հետագա ծրագրվող փուլում: Բացի այդ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դեպքում մի շարք ԵՄ անդամ երկրներ և Եվրոպական խորհրդարանում տարբեր լիազորված անձինք պաշտպանում են այն գաղափարը, որ Հայաստանին պետք է առաջարկել այնպիսի Ասոցացման համաձայնագիր, որը հաշվի կառնի վերջինիս միջազգային նոր պարտավորությունները:

- Հունիսի 21-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամների»-ի (ՀԵԲ) նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեվիչն ու Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) պատվիրակությունն այցելեցին Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կարող եք ասել այդ այցելության մասին:

- Դեռևս տարիներ առաջ Եվրոպայի խորհրդարանը (որը Եվրոպայի քաղաքացիների ներկայացուցիչն է) ինչպես նաև ԵՄ բոլոր կառույցները պաշտոնապես շեշտել են ԵՄ ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ կապերի հաստատման անհրաժեշտության մասին: Ես այս երկու այցելություններն էլ կդիտարկեի այդ համատեքստում, ինչը սովորական երևույթ է ԵՄ միջազգային կապերի լայն շրջանակի համար:

Սա Եվրախորհրդարանի փոխնախագահի առաջին այցելությունն էր Լեռնային Ղարաբաղ և ՀԵԲ-ը շատ հպարտ է, որ մասնակից է դարձել այս կարևոր այցելությանը. միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները կդառնան սովորական, այլ ոչ թե կլինեն բացառություն: Ինչ վերաբերում է ԵՀՔ պատվիրակության այցին, ապա դա առաջինը չէր և վստահ եմ, որ վերջինն էլ չէ: Դա պարզապես երկու անկախ քաղաքական միավորների կամարտահայտումն էր, որոնք կիսում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր արժեքները և պատրաստ են աշխատել միասին:

-Ինչպիսի՞ն էր նրանց տպավորությունը ԼՂՀ-ից, հատկապես սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման առումով:

-Չնայած բոլոր դժվարություններին և միջազգային դոնորների բացակայությանը, Լեռնային Ղարաբաղն ընտրել է զարգացման եվրոպական մոդելը և թե Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչը և թե Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) պատվիրակությունը տպավորված էին դեմոկրատական և տնտեսական այն զարգացմամբ, որին հասել է Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղը երբեմն հանդիսանում է քննարկումների առարկա և, բնական է, որ ԵՄ ներկայացուցիչները ցանկանում են առաջին ձեռքից ստանալ տեղեկատվություն և տպավորություն Լեռնային Ղարաբաղի, նրա հասարակության, ժողովրդի և ժողովրդավարական կառույցների վերաբերյալ: Այս առումով շատ կարևոր էր այցելությունը, բացի այդ, ես կարծում եմ, որ նման այցելությունները փաստում են, որ ԵՄ-ն հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր ապրում են այդ տարածքում:

-Ինչպե՞ս եք տեսնում ԼՂՀ և ԵՄ համագործակցությունն ապագայում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ նման հանդիպումներն ու այցելությունները կվերածվեն սերտ համագործակցության:

-Տանգոյի համար անհրաժեշտ է երկու հոգի: Իսկ եթե կատակը մի կողմ թողնենք, ես անկեղծորեն կարծում եմ, որ այդ համագործակցությունը կարող է միայն ավելի զարգանալ: ԵՄ-ն շատ բազմազան է, և ես վստահ եմ, որ տարբեր հարթություններում ԼՂ-ն կգտնի գործընկերներ տարբեր ոլորտներում աշխատանքի համար, որը կհամապատասխանի և դրական կլինի կողմերի համար, լինի դա քաղաքական, մշակութային, տնտեսական, թե կրթական ոլորտ: Սա հաստատակամության մասին է խոսում, և ես ունեմ ուժեղ համոզմունք, որ հաստատակամությունը Ղարաբաղի ժողովրդի հատկանիշներից մեկն է:

-ԼՂՀ-ում քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության անդամների հետ հանդիպումներից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ԼՂՀ-ն, իրոք, ժողովրդավար պետություն է: Ո՞րն է Ձեր տեսակետը այդ հարցի առնչությամբ և արդյո՞ք նկատում եք առաջընթաց և զարգացում ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության առումով:

-Ինչ վերաբերում է ԼՂ-ում ժողովրդավարության զարգացմանը, ապա իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, թե ինչ են մտածում ղարաբաղցիներն ու այդ առնչությամբ ինչ նկրտումներ ունեն: ԵՄ-ից եկող կարծիքն այն է, որ երկրում ժողովրդավարության զարգացումը տպավորիչ է: Ժողովրդավարությունն ամենօրյա աշխատանք է: Եվ այս առումով առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու մասնավորապես, ընտրական գործընթացը կհանդիսանան թեստ այդ ոլորտում: Ես անկեղծորեն կցանկանամ, որ և ԵՄ-ն, և ԵԽ կառույցները համապատասխան դիտորդական առաքելություն ուղարկեն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ԵՄ-ից այցելող մարդկանց համար արդեն լավ նորություն է քաղաքացիական հասարակության գոյությունը: Եկեք չմոռանանք, որ քսան տարի առաջ այդ երկիրն ավերված վիճակում էր: Բացի այդ, քաղաքացիական հասաարակության այն անդամներին, որոնց ես տեսել եմ, ունեն փորձ, գաղափարներ, նախագծեր և շատ ակտիվ են: Անշուշտ պայմանները կարող էին լինել ավելի լավը, բայց ես վստահ եմ, որ նրանք արդեն կարևոր արժեք են և կամաց-կամաց նրանք ավելի կամրապնդեն իրենց դիրքերը:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ամենադիտված