Բժիշկներին հաջողվել է փրկել մահացած հղի կնոջ նորածնի կյանքը
ԱշխարհՀամացանցում ժամեր առաջ հայտնվել է տեսանյութ պաղեստինցի նորածնի վերաբերյալ, ով հրաշքով փրկվել է մահից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական ռմբակոծության հետևանքով ռումբերից մեկը Գազայի հատվածում ընկել է տան վրա, որտեղ բնակվել է 27-ամյա լրագրող Իբրահիմ աշ Շեյխը կնոջ՝ 23-ամյա Շեյմայի հետ: Վերջինս հղիության 9-րդ ամսում է եղել և մոտ օրերին պետք է ծննդաբերեր: Ռմբակոծության հետևանքով Իբրահիմ աշ Շեյխը վիրավորվել է, իսկ նրա հղի կինը՝ զոհվել: Անմիջապես հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին հաջողվել է հրաշքով փրկել դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկ աղջնակի կյանքը: