«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն է արել ԼՂ խնդրի մասին
Հայկական ՄամուլՍերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն է արել ԼՂ խնդրի մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ»: ԵՄ պաշտոնյային նա ասել է նաեւ, որ Ադրբեջանը հակառակ իր պնդումներին, չի ընդունում այդ սկզբունքները: Ս.Սարգսյանը նաեւ ընդգծել է, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Շարունակությունը' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: