«Ժողովուրդ». Արտառոց դեպք Արմավիրի մարզում. գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են
Հայկական ՄամուլԱրմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել և ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթևիկին փոխանցելով: Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթևիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։