Ավստրալիան օգոստոսի 7-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ մալայզիական Boeing 777-ի զոհերի
ԱշխարհԱվստրալիայում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին կործանված Boeing 777 մալայզիական ինքնաթիռի զոհերի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Թոնի Էբոթի պաշտոնական կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ օրը երկրի բոլոր կառավարական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում Ավստրալիայի բոլոր դիվանագիտական հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները:
«Մենք սգում ենք բոլոր 298 զոհերի համար, սակայն առավել շատ` 38 տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնց համար Ավստրալիան հայրենի տուն էր: Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և աջակցություն կցուցաբերենք այս դժվարին ժամանակաշրջանում»,- նշված է հաղորդագրությունում: