Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը
ՏարածաշրջանՔաղաքացիական ներգրավվածության երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նախագահական պալատի մոտ ակցիա են անցկացրել այդ շենքում Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության ժամկետի պարզաբանման պահանջով: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 15 մարդ, նախագահական պալատի մոտ են տարել Գեորգի Մարգվելաշվիլիի պլաստիլինե կիսանդրին՝ վերջինիս վրա և տարածքի մուտքի միջանցիկ սենյակի ապակիներին ամրացնելով թռուցիկներ՝ «Խոսքի տերը չէ» մակագրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ Վրաստանի նոր իշխանությունները և Գեորգի Մարգվելաշվիլին ինքն ավելի վաղ հայտարարել են, որ իր ժամանակին Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ կառուցված նախագահական պալատը կհանձնեն վրաց-ամերիկյան համալսարանին, իսկ նախագահական նոր նստավայրը կտեղավորվի Թբիլիսիի կենտրոնի Ատոնելի փողոցի շենքերից մեկում, որտեղ 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո սկսվել է նորոգում: Սակայն, նրանց խոսքով, առայժմ չի երևում, որ Մարգվելաշվիլին պատրաստվում է կատարել խոստումը՝ ազատել նախագահ ական պալատը և տեղափոխվել այլ շենք: