Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք
ՏնտեսությունԱյս տարի Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը:
Նախորդ տարի մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան՝ հիմնականում տեխնիկական տեսակները: Տերտերյանը նկատեց, որ չնայած եղած ցրտահարությանը, այնուամենայնիվ, այս տարի սպասվում է ավելի շատ բերք, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է խաղողի այգիների ավելացմամբ և երիտասարդ տնկիների բերքատվությամբ: