ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների իր նոր ցուցակը
ԱշխարհԵվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը՝ այն մարդկանց ու կազմակերպությունների անուններով, որոնց վրա տարածվում են դրանք: Այս մասին հայտնում է delo.ua-ն:
Նոր ցուցակում են հայտնվել խոշոր բիզնեսի և Ռուսաստանի նախագահի վարչակարգի անդամներ, ընդհանուր առմամբ, 95 ֆիզիկական անձ և 23 կազմակերպություն:
ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցակում այն մարդիկ են, ովքեր շահույթ ունեն Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացումից և Ղրիմի միացումից, մասնավորապես, այդ ցուցակում հայտնվել են Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, գործարարներ Արկադի Ռոտենբերգը, Կոնստանտին Մալոֆեևը, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ղեկավարները: